News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով, հունիսի 22-ին հրավիրել էր արտահերթ ժողով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի նոր թեկնածու առաջադրելու նպատակով:

Օրակարգում եղել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը:

Քվեարկության արդյունքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում կտրամադրվեն Ազգային ժողովի նախագահին:

Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Ելիզավետա Դանիելյանին, սակայն ԱԺ-ն չէր հաստատել նրա թեկնածությունը:

Ավելի վաղ ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում չէր հաստատել նաեւ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Էմիլ Բաբայանին:

Այս պահին ՍԴ-ում երկու դատավորի տեղ թափուր է:

Տպել
Ամենաշատ