News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանը հայց է ներկայացրել Միջազգային դատարան, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի կենտրոնական բանկի երկու միլիարդ դոլար ակտիվները փոխանցել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին, հաղորդում է Fars-ը:

«Իրանը դատական հայց է ներկայացրել Հաագայի Միջազգային դատարան` ԱՄՆ վարչակազմի կողմից երկու միլիարդ դոլար միջոցներն ապօրինի սառեցնելու համար, հայցով դատական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին կամ 12-ին», - ասել է Կասեմին:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ապրիլին վճռել էր, որ ԱՄՆ-ում Իրանի ԿԲ-ի սառեցված 2 մլրդ դոլարը պետք է փոխանցվի ամերիկյան ծովային հետեւակային զինվորների ազգականներին, որոնց զորանոցները Բեյրութում պայթեցվել են իբրեւ թե իրանական արմատականների կողմից, ինչպես նաեւ այլ հացագործությունների զոհերին, որոնք կապված են եղել Թեհրանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ