News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր իշխանություններն ամենից շատ վախենում են հասարակությանը հիասթափեցնել: Այս մասին «Հայք» նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է արեւելագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով, կարելի է ամեն կերպ վերաբերել խորհրդային ժառանգությանը: «Փաստն այն է, որ հեղափոխությունից առաջ ժամանակակից արդյունաբերական հասարակություն չկար:

 Հայերը, Խորհրդային Միության շնորհիվ, շատ բաներ են կառուցել, այդ թվում գիտական արտադրություն: Հայաստանը ԽՍՀՄ-ում ամենալավն էր ապրում` ՆԱՏՕ-ի բազան մոտ էր, ուստի Հայաստանի ողջ տարածքը 60-ական թվականներին գազաֆիկացվել եւ էլեկտրաֆիկացվել էր: Ստեղծվել էր հասարակության ամբողջ կառուցվածքը: Այն ինչ տեղի ունեցավ գարնանը, այս հասարակության վերջին դրսեւորումն էր, իներցիան: Բոլորն էին զգում, որ նման կերպ ապրելն անհնար է, բավական է մեզ նվաստացնեք: Հարցն այն է, թե ինչ է լինելու հետո», - ասել է Գեւորգյանը:

 Ինչպես նշել է փորձագետը, նոր իշխանություններին շատ հարցեր կան՝ ինչ է լինելու, ինչ են նրանք ժառանգել նախորդ իշխանություններից, ինչով կավարտվեն ձերբակալությունները: «Մի բան է պարզ. նրանք չեն ուզում հիասթափեցնել, դա նրանց վախն է: Հիացմունքն այնքան մեծ էր, որ նրանք հասկանում են, եթե հիասթափեցնեն, դա մղձավանջ կլինի: Եթե նրանց հետեւում կանգնած են որոշ օպերատորներ, ապա նրանք էլ դա պետք է հասկանան»: Նա որպես օրինակ է բերել հին հաղորդակցություններով Երեւանի նորակառույց էլիտար շենքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ