News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հնարավորինս արագ վերացնել արտակարգ դրության ռեժիմը:

Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում, Մաասը լրագրողներին ասել է, որ նման քայլը կարող է բարելավել Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունները: Նրա խոսքով, Գերմանիան պատրաստ է ընդունել եւ հարգել Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ Էրդողանն ընտրություններից առաջ իր հաղթանակի դեպքում խոստացել էր վերացնել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ