News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արցախի Հադրութի շրջանում, հնարավոր է, գայլերին սպանելու քաղաքականությունը երկու երեխաների մահից հետո վերանայեն:

Հադրութի շրջանային մարմնի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղի ունեցած ողբերգությունից հետո տեղացիների կողմից մի քանի գայլեր են սպանվել, սակայն հայտնի չէ՝ նրանց թվում կար արդյոք երեխաների մահվան մեղավորը:

«Վերջին տարիներին գայլերին ոչնչացնելու մոինիթորինգ էր հայտարարվել, սակայն տեղի ունեցածից հետո կատաղության համաճարակից խուսափելու նպատակով  մի քանի գայլ ոչնչացվել է եւ ապագայում քաղաքականությունը կարող է  վերանայվել», - ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ հարձակման բոլոր դեպքերը տեղի են ունեցել գյուղի մերձակայքում:

Մայիսի 28-ի ցերեկը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Թումի շրջաններում գայլերը հարձակվել էին մարդկանց վրա:

Մեծ Թաղեր գյուղում գայլը հարձակվել էր Տիգրան Խամփերյանի վրա (2008 թ. ծնված)՝ վնասելով ազդրը եւ Արինա Մարգարյանի (2014 թ. ծնված)՝ վնասեկով երեխայի դեմքը եւ գլուխը: Թումի գյուղում գայլը հարձակվել էր Կամո Գասպարյանի վրա (2007 թ. ծնված)՝ դեմքի եւ ոտքերի վնասվածքներ հասցնելով: Նույն օրը երեկոյան հիվանդանոց էր դիմել Թումի գյուղի բնակիչ Լեւա Արզումանյանը (1977 թ. ծնված), որի ոտքը գայլը կծել էր:

Չնայած բժիշկների բոլոր ջանքերին Կամո Գասպարյանին եւ Արինա Մարգարյանին չհաջողվեց փրկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ