News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելը ուրբաթ օրը բոյկոտել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի ընդունումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Իսրայելը ինձ հաղորդել է, որ ներկա չի լինի Համընդհանուր պարբերական դիտարկման ամփոփիչ հայտարարության ընդունմանը»,–նիստի մեկնարկին հաղորդել է Խորհրդի նախագահ Վոիսլավ Շուցը։

Համընդհանուր պարբերական դիտարկումը համարվում է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի մեխանիզմ, որի շրջանակներում տարեկան 4 անգամ անցկացվում են մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ անդամ 193 երկրների կողմից պարտականությունների ու պարտավորությունների կատարման կանոնավոր դիտարկումներ։

Իր՝Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցը Իսրայելը ներկայացրել է այս տարվա հունվարի վերջին։ Սա երկրում մարդու իրավունքների հարցով 2013 թվականի դիտարկումից հետո առաջին դիտարկումն էր։ Այն ժամանակ հատուկ ստեղծված աշխատանքային խումբը իրականացրեց բոլոր ներկայացված փաստաթղթերի վերլուծություն:

Փաստաթուղթը քննարկելիս մի շարք պետություններ կրկին կոչ են արել Իսրայելին հարգել մարդու իրավունքների եւ հումանիտար պարտականություններն օկուպացված պաղեստինյան տարածքներում: Միաժամանակ, երկրները ողջունել են այն, որ Թել Ավիվը համագործակցել է խորհրդի հետ Համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ