Վաշինգթոնում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Զրուցակիցները փոխանակվել են ձեռքսեղմումով եւ ողջույնի խոսքերով: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գրել է Twitter-ում:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն արտասահմանյան շրջագայության շրջանակում, որի ընթացքում այցելել է նաեւ Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա, գտնվում է Վաշինգթոնում:

ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի նախագահը մասնակցել է Սմիթսոնյան ինստիտուտի «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված է հայկական մշակութային ժառանգությանը, մի շարք հանդիպումներ է ունեցել Կոնգրեսում եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: