News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի շրջանային դատարանը Աշքելոն քաղաքից 18-ամյա հաքերին մեղավոր է ճանաչել հեռախոսային ահաբեկչության, խարդախության, ռեկետի եւ կեղծ արտասահմանյան անձնագրերի եւ վարորդական վկայականների պատրաստման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նա դրանով միլիոններ է աշխատել, հիմա մենք փորձում ենք պարզել, թե ով է նրան վճարել եւ ինչ ծառայությունների համար», - ասում են գործը քննող ոստիկանները: Քննության տվյալներով, երիտասարդը պարբերաբար զանգահարել է ոստիկանություն` Իսրայելում եւ արտերկրում, եւ իրավապահ մարմիններին հայտնել է նախատեսվող պայթյունների եւ տեղադրված ռումբերի մասին:

Նշվում է, որ այդ սպառնալիքների պատճառով ինքնաթիռների չվացուցակում խափանումներ են տեղի ունեցել, ավիաընկերություններին բազմամիլիոն վնասներ են հասցվել:

Լրատվամիջոցների տվյալներով, ոստիկանությունը լրացուցիչ նյութեր է պատրաստում, որպեսզի դատարանը կարողանա մեղադրական եզրակացությունում որոշել պատժի չափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ