News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Seat ընկերությունը ներկայացրել է Leon Cupra հեչբեքի նոր «լիցքավորված» տարբերակը, որի շարժիչը 10 ձիաուժով ավելի թույլ է, փոխանցում է Autonews.ru-ն:

Փոխանցման նվազումը կապված է WLTP վնասակար արտանետումների չափման ընթացակարգերի նոր ցիկլին անցնելու հետ, որը Եվոպայում ուժի մեջ կմտնի 2018 թվականի սեպտեմբերից եւ կփոխարինի NEDC ցիկլին:

Երկլիտրանոց տուրբինային «քառյակի» արտադրողականությունը նվազեցրել են 300-ից մինչեւ 290 ձիաուժ: Համապատասխանաբար փոխվել է նաեւ հեչբեքի անվանումը՝ Leon Cupra 300-ից Leon Cupra 290:

Առայժմ չի հաղորդվում՝ արդյոք հզորության կորուստն անդրադարձել է հեչբեքի դինամիկայի վրա: 300 ուժ ունեցող շարժիչով ավտոմեքենան կարողանում էր մինչեւ 100 կմ/ժ արագությունը զարգացնել 4,9 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը էլեկտրոնիկայի միջոցով ստիպողաբար սահմանափակվել է ժամում 250 կմ նիշով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Ամենաշատ