News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Այս պահի դրությամբ, իմ տեղեկացմամբ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման որեւէ խոչընդոտ չունենք եվրոպական երկրներում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք խոչընդոտներ չունեինք իշխանափոխությունից առաջ, իսկ իշխանափոխությունից հետո վավերացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ստանալ քաղաքական օրակարգում վերադասավորումների հետեւանքով եւ Հայաստանի նկատմամբ առավել մեծ ուշադրության մակարդակով:

Կարծում ենք, որ դիվանագիտական բոլոր ջանքերը, թե ԱԳՆ-ի, թե ԱԺ-ի, պետք է մեկտեղել վավերացման գործընթացի արագացումն ապահովելու համար»,-ասաց Աշոտյանը:

Նա նկատեց, որ շատ եվրոպական երկրներում վավերացումը բյուրոկրատական գործընթաց է. «Օրինակ, շատ բարդ գործընթաց է նման միջազգային պայմանագրերի վավերացումը Գերմանիայում, որովհետեւ գերմանական օրենսդրությամբ գերմանական բոլոր ֆեդերալ նահանգների խորհրդարանները պետք է իրենց համաձայնությունը տան:

Իհարկե, մենք դիմել ենք մեր գերմանացի գործընկերներին, էլի ենք դիմելու, որ արագացնեն այս համաձայնագրի վավերացումը, տանեն հրատապ ռջեժիմով: Նույն գործընթացը կա նաեւ Իսպանիայում, Բելգիայում: Վերջինս եւս ունիտար պետություն չէ: Վավերացումը ժամանակատար է, ծախսատար է, բայց դա պետք է փորձենք արագացնել միասին:

Այս հարցում մեր հարվածային ուժը Արտաքին գործերի նախարարությունն է, բուն աշխատանքն անում են տեղերում դեսպանները, այս օրերին մի շարք վավերացումներ տեղի ունեցան և, փաստորեն, մեր դեսպանները լավ են աշխատել»,-ընդգծեց Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ Բալթյան երկրներից Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արդեն վավերացրել են Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի ու Բուլղարիայի խորհրդարանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
Ամենաշատ