News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վիզաների ազատականացման երկխոսությունը պրոցես է ու հնարավոր չէ մի պահի միանվագ որոշումով դա անել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«ԵՄ մեր գործընկները մեզ ասում են, վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի նախորդ պայմանագիրը դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել։ Ճիշտ են ասում, որովհետեւ այն կյանքի կոչելու համար ժամանակ եւ իրավական դաշտ է պետք։ Մի շարք ԵՄ անդամ երկրների հետ օրինակ, Հայաստանը այդ շրջանակային համաձայնագրից հետո առանձին համաձայնագրեր պետք է կնքի ռեադմիսիայի եւ վիզաների դյուրացման մասով», - ասաց Աշոտյանը

Նա նկատեց, որ վիզաների ազատականացման երկխոսությունը նույնպես պրոցես է ու հնարավոր չէ մի պահի միանվագ որոշումով դա անել: «Մենք առաջարկել ենք մեր եվրոպացի գործընկերներին այս երկու գործընթացները զուգահեռ տանել, որոնք ժամանակատար են։ Մի կողմից աշխատենք եղած համաձայնագրի դյուրացման եւ ռեադիմիսիայի համաձայնագրի լիարժեք կյանքի կոչելու համար, բայց որպեսզի ժամանակ չկորցնենք, աշխատենք նաեւ վիզաների ազատականցման երկխոսության վրա», - նշեց նա։

Խոսելով գործընթացի դժվարությունների մասին՝ Աշոտյանը նկատեց, որ ԵՄ-ն բազմաթիվ օրինակներ է բերում, մասնավորապես, որ Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիների կողմից չարաշահումները շատանում են: «Իրենց համար ընտրությունների շեմին դա ձայն բերող, պոպուլյար թեմա չէ: Հակառակը, ցանկացած քայլ իրենց երկրներում ընդդիմությունը կարող է օգտագործել: Այսինքն ընտրությունների ժամանակ մենք տեսանելի արդյունք չենք ունենա, բայց չի նշանակում, որ աշխատել պետք չէ: Պետք ամեն ինչ անել, որ ընտրություններից հետո դա  տեսանելի արդյունք տա: Նրանք չեն ուզում շտապել, բայց մեր պատասխանը հստակ է՝ Հայաստանը չպետք է կրի այլ երկրների հետ ունեցած խնդիրներ բեռն ու պատասխանատվությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ