News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կարող է ԱՄՆ-ից ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի համար պատասխան  պատժամիջոցներ կիրառել, եթե Վաշինգտոնը համապատասխան որոշում կայացնի եվրոպական արտադրողների ավտոմեքենաների ներմուծման համար, գրում է գերմանական Handelsblatt թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի եզրակացությունը:

«Սա իրատեսական սցենար է, որպեսզի այն պետությունները, որոնց կանդրադառնան ԱՄՆ-ի պատժամիջոցները, ի պատասխան բարձրացնեն մաքսատուրքերն ամերիկյան ապրանքների ներմուծման համար»,- հայտնել է թերթի աղբյուրը:

ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցային մաքսատուրքերը կարող են տարեկան 214 մրդ դոլար կազմել: Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերը խախտում են միջազգային իրավունքը եւ վնասում են Միացյալ Նահանգների հեղինակությանը, եւ միջազգային հանրությունը մտադիր չէ համաձայնել դրա հետ: Այնտեղ նաեւ նշվում է, որ պատասխան պատժամիջոցները կվնասեն ԱՄՆ-ին ավելի շատ, քան դրանք կշահեն  ներմուծման սակագների բարձրացումից: Սակայն, ըստ պարբերականի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հուլիսի վերջին Վաշինգտոն նախատեսված այցի ժամանակ կփորձի համոզել Դոնալդ Թրամփին մաքսատուրքեր չկիրառել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ