News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների եւ երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական եւ ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն):

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաեւ մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար եւ տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների եւ մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաեւ ճամբարային քառօրյա ծրագիր:

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվել են սահմանված կարգով՝ մինչեւ հունիսի 30-ը:

Ստացվել է շուրջ 550 հայտ՝ աշխարհի 26 երկրի հայ համայնքներից:

Սա աննախադեպ իրադարձություն է, երբ սփյուռքի նախարարությունը միաժամանակ ավելի քան 5 հարյուր մասնակից է ընդունելու նույն ծրագրի շրջանակներում: Հետեւաբար, «Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու եւ իրականացնելու համար մենք դեռ մեկ ամիս առաջ սկսել ենք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach For Armenia) եւ «Դեպի Հայք» (Birthright Armenia) կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը: Դասընթացներն անցկացվելու են Հայ-ռուսական համալսարանի հետ: Այսպիսով, Հայ-ռուսական համալսարանը մեզ անվճար հիմունքներով կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, կապահովվեն դասընթացների համար նախատեսված պայմանները, իսկ կրթական գործընթացը կղեկավարեն «Դասավանդի՛ր Հայաստան» եւ «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է լինելու՝ մենք սկսել ենք նաեւ բանակցություններ վարել այլ կազմակերպությունների հետ: Արդյունքում «Կոնվերս բանկը» եւ «gg»-ն պատրաստակամություն հայտնեցին համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով մեզ:

Մենք բաց ենք նաեւ նոր առաջարկների համար եւ ուրախ կլինենք ընդլայնելու մեր թիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ