News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա գագաթաժողովի նախաշեմին ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների վր՝ պնդելով, որ նրանք բավարար գումար չեն ծախսում պաշտպանության համար, հաղորդում է AP-ն:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Բրյուսելում, Թրամփը նամակ է հղել ԱՄՆ դաշնակիցներին՝ պահանջելով ավելացնել ծախսերը: 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են բարձրացնել պաշտպանական բյուջեի ծախսերը ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի չափով:

Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրենկ Բաքքե-Ջենսենը նշել է, որ Նորվեգիան հետեւում է 2014-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված որոշմանը: Նրա խոսքով, նոր ռազմական տեխնիկայի համար Նորվեգիայի ծախսերը գերազանցել են ՆԱՏՕ-ի բյուջեով նախատեսված ծախսերը:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականության հետ կապված տրանսատլանտյան տարաձայնությունները, ինչպես նաեւ Փարիզի կլիմայի պայմանագրից եւ Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող են խաթարել Դաշինքի միասնականությունը:

Նորվեգիայի վարչապետ Էռնե Սոլբերգին ուղղված նամակում Թրամփը գրել է, որ չնայած Դաշինքում նրա երկրի կարեւոր դերին, Նորվեգիան մնում է ՆԱՏՕ-ի միակ դաշնակիցը, որը Ռուսաստանի հետ սահման ունի եւ որը մտադիր չէ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով  պաշտպանության համար ծախսել:

Բելգիային հասցեագրված նմանատիպ նամակում Թրամփը նշել է, որ ավելի ու ավելի դժվար է բացատրել ամերիկացի քաղաքացիներին, թե ինչու  որոշ երկրներ դեռեւս չեն կատարում կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ ընդհանուր պարտավորությունները:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը փոքրացրել  է նամակի կարեւորությունը` ասելով, որ դա «սովորական» նամակ է, որը ուղարկում են նման հանդիպումներից առաջ, ինչպիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովն է:

Նրա խոսքով, Բելգիան կատարում է Դաշինքի պաշտպանության մասով իր պարտավորությունները: «Մենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բազմաթիվ ռազմական գործողությունների ենք մասնակցում, եւ հենց այդ պատճառով կառավարությունը որոշեց դադարեցնել պաշտպանական ծախսերի պարբերական կրճատումը», - ասել է նա:

Չնայած քաղաքական հռետորաբանությանը 2 տոկոս ցուցանիշը չի վերաբերում ՆԱՏՕ-ի ծախսերին: Խոսքը միայն ազգային պաշտպանության բյուջեների չափի մասին է:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ավելի շատ է ծախսում պաշտպանության համար, քան մյուս դաշնակիցները. 2016 թվականին ՀՆԱ-ի 3,61 տոկոսը կամ մոտ  664 միլիարդ դոլար: ՆԱՏՕ-ի գնահատականներով, սա ազգային բյուջեների ընդհանուր ծախսերի մոտ երկու երրորդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ