News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանում քվեարկությունը եւս մեկ կարեւոր քայլ է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք վավերացման համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Շնորհակալություն այն յոթ երկրներին, որոնք արդեն վավերացրել են պայմանագիրը: Հույս ունենք լավ լուրեր լսել նաեւ մյուս խորհրդարաններից: Համաձայնագիրը նախնական ուժի մեջ է մտել հունիսի 1-ին», - գրել է Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հուլիսի 4-ին լիագումար նստաշրջանի ընթացքում քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայնագրին կողմ են քվեարկել 573 «կողմ», 50 «դեմ», 45 ձեռնպահ ձայներով:

Բանաձեւում, որը համաձայնագրի հետ հավանություն է ստացել 598 «կողմ» եւ 52 «դեմ» ձայներով, նշված է, որ գործընկերության մասին նոր համաձայնագիրը ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության իմաստով վերջնակետը չէ, սակայն ներքին բարեփոխումներին ե դրանց իրականացմանն օժանդակելու գործիք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ