News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սոլսբերիից քիչ հեռու գտնվող Էյմսբերիում  անգիտակից վիճակում հայտնաբերված զույգը թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով, հաղորդում է Ուիլտշիր կոմսության ոստիկանությունը: Նշենք, որ Սոլսբերիում նույն «Նովիչոկ» թույնով թունավորվել էին ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան:

45-ամյա Չարլի Ռոուլին եւ 44-ամյա Դոն Սթերջեսը շաբաթ երեկոյան անգիտակից վիճակում գտնվել են բնակելի տան մեջ:

Նյութը, որով նրանց թունավորվել են, հետազոտել են կառավարական քիմիական լաբորատորիայում եւ եզրակացրել, որ այն նույն խմբին է պատկանում, ինչ եւ Սկրիպալներին թունավորող նյութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ