News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանում հատուկ կոմիտե է ստեղծվել, որը պետք է զբաղվի նավթն ապրանքով փոխանակելու հարցերով: Ինչպես հայտարարել է իրանցի պատգամավոր Ասադոլլահ Ղարեխանին, սա պետք է Իրանին օգնի հաղթահարել ԱՄՆ առաջիկա պատժամիջոցների հետեւանքները, փոխանցում է PressTV-ն:

Նրա խոսքով՝ իրանական հում նավթի ձեռքբերման պայման կդառնան ապրանքները, ինչը կսահմանափակի Իրանում նավթի արտահանման կրճատման հետեւանքները (պատժամիջոցների վերականգնումից հետո): «Բանկային խնդիրների պատճառով մենք չենք կարող դոլար եւ եվրո օգտագործել (նավթի վաճառքի համար): Այս պատճառով մենք ապրանք կներմուծենք երկրներից, որոնք նավթ են գնում, ինչպիսին են Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Կորեան, ինչպես եղել է պատժամիջոցների նախորդ ռաունդի ժամանակ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է  նոյեմբերի սկզբից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Դրանից զատ, Վաշինգթոնը փորձում է հասնել նրան, որ երկրները հրաժարվեն իրանական նավթի ներմուծումից՝ սպառնալով պատժամիջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Ամենաշատ