News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է իր երկրորդ գագաթնաժողովին, հարկ է հաշվի առնել նախորդ անգամվա սխալները: Այս մասին գրում է Washington Post-ի հեղինակներից վերլուծաբան Ջորջ Ուիլը: Ըստ հոդվածագրի՝ եթե հուլիսի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆինլանդիայում հանդիպումը նույն կերպ ընթանա, ինչ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը Սինգապուրում, ապա հետեւանքներն աղետաբեր կարող են լինել: 

Ամերիկյան բիզնես ինստիտուտի փորձագետ Նիկոլաս Էբերշտադն էլ «National Interesti»-ի իր հոդվածում գրում է, որ այդ մեկօրյա հանդիպումն ԱՄՆ-ի համար «չպարտադրված սխալների համաշխարհային շարան էր»: Ըստ նրա՝ արդյունքը Հյուսիսային Կորեայի համար համատեղ կնքված պաշտոնական համաձայնագիրն էր, որը կարծես Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի կողմից գրված փաստաթուղթ լիներ:

Էբերշտադի խոսքով՝ Կիմը պետական հանցախմբի ղեկավար է, որին ՄԱԿ-ի հետախուզական հանձնաժողովը ցանկանում է դատապարտել մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Մինչդեռ Ամերիկայի նախագահը Կիմին ողողում է հաճոյախոսություններով, նրան անվանում տաղանդավոր մարդ, հաջող բանակցող եւ վստահելի գործընկեր:

Նա գրում է, որ Կորեական թերակղզու վերամիավորումը Կիմի համար անքննելի նպատակ է, որին հասնելու համար անհրաժեշտ է Հարավային Կորեայի պետոականության վերացում:

Այս նպատակին կարելի էր հասնել սահմանափակ միջուկային զենքի միջոցով, ուստի նման մեծածավալ ռազմարդյունահանումն ուղղված է հենց ԱՄՆ-ի դեմ: Սինգապուրի հանդիպումը, Էբերշտադի խոսքով, Հյուսիսային Կորեայի համար վերջին 70 տարվա մեջ լավագույն դիվանագիտական ձեռքբերումն էր, մինչդեռ ԱՄՆ-ն հրաժարվեց իր ռազմական պատրաստականությունից՝ փոխարենը ձեռք չբերելով ո՛չ միջուկային զենքի, ո՛չ էլ հրթիռների արտադրման եւ օգտագործման դադարեցում: Այսքանից հետո դժվար է պատկերացնել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացում եւ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման շարունակություն:

Հեղինակի խոսքով՝ Թրամփի կառավարման ամենավտանգավոր պահը կգա այն ժամանակ, երբ նա կգիտակցի իր թուլությունն ու վիրավորված փառասիրությամբ չմտածված քայլեր կանի: Մինչդեռ Ռուսաստանի նախագահը, որը շարունակում է եվրոպական ամենամեծ պետության՝ Ուկրաինայի հետ հակամարտությունը, արդեն զգում է թուլությունը, որը բացահայտեց հենց Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ