News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան այցելել է ՀՀ հարավ արեւմտյան սահմանագոտի (Նախիջեւանյան հատված)։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր եւ ոչ միայն։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգեւատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ