News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եթե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն կտրուկ ձեւակերպումներ Հայաստանին հետաքրքրող հարցերի վերաբերյալ, կառաջարկեմ չմասնակցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված այցին:

Աշոտյանը, մասնավորապես, գրել է.

«Մասնագիտական եւ քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, NATO-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Հայաստան-NATO փոխգարոծակցությունը ունի երկար եւ հաջողված պատմություն: Այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին: Սակայն հիշենք, որ NATO-ն ոչ միայն հավաքական Արեւմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլեւ Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը:

Ասածս վերաբերում է նաեւ NATO գագաթնաժողովներում Հայաստանի մասնակցության հարցին: Մշտապես ստանալով մասնակցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով Գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարաշածրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները եւ, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը:

Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտությւոններից, եւ մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը եւ տարածքային ամբողջականության իմպերատիվը NATO-ի մոտեցումներում:

Դիտարկելով այս ամենը, կարծում եմ, որ պետք է տարբերակել գալիք Գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը եւ Բրյուսել այցելելու եւ ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարեւորությունը:

Եթե NATO-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձեւակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում եւ առիթով, չհամադրելով NATO-ի միջոցառումը եւ Հայաստան-ԵՄ օրակարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ