News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի անվտանգության ուժերը օտարերկրյա զորքերի աջակցությամբ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների՝ Նանգարհար նահանգի Խասքա Մինա շրջանի (Դիհ Բալա) Գորգորի գյուղում գնտվող հիմնական հենակետը, հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերը:

Աֆղանցի զինվորականները հայտարարել են, որ օպերացիան սկսվել էր 10 օր առաջ եւ իրականացվում էր օտարերկրյա ռազմական ուժերի հետ համատեղ, որոնք եւ օդային հարվածներ են հասցրել բազայի ուղղությամբ: Նշվում է, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է «ԻՊ»-ի 150 զինյալ, ինչպես նաեւ այն, որ ահաբեկիչներն այս հենակետից հարաձակումներ էին նախատեսում մայրաքաղաք Քաբուլի եւ երկրի այլ հատվածների վրա:

««ԻՊ»-ն այստեղ վերապատրաստման կենտրոններ ուներ: Այս վայրում, որտեղ մենք կանգնած ենք, նրանք ութ սահմանապահ են գլխատել: Դեռեւս վտանգ կա, որ այս տարածքն ականապատված է»,- հեռուստաալիքին հայտնել է Աֆղանստանի բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման անդամը:

Ըստ հեռուստաալիքի՝ օպերացիան դեռ շարունակվում է: Ըստ ոստիկանության՝ մի քանի գյուղ դեռ գտնվում է «ԻՊ»-ի վերահսկողության տակ: Դիհ Բալա թաղամասի բնակիչները մտավախություն ունեն, որ ահաբեկիչները կվերադառնան, երբ զինվորականներն ավարտեն ռազմական գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ