News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կիրակի գիշերը առնվազն 15 մարդ է զոհվել Մեքսիկայի Նուեւո-Լեոն նահանգի Մոնտերեյ քաղաքի բարերի վրա հարձակումների ալիքի հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնում է տեղական դատախազությունը, ընդհանուր գրանցվել է 6 հարձակում տարբեր բարերի վրա: Ամենաշատ՝ 9 մարդ է զոհվել Rancho Viejo բարի հաճախորդների գնդակահարության հետեւանքով: Մնացալ վայրերում սպանվել է մեկ-երկուական մարդ, շատերը վիրավորվել են:

Բոլոր հարձակումները կատարվել են գրեթե միաժամանակ: Cronica պորտալը նշում է, որ բոլոր բարերը վերահսկել են, այսպես կոչված, «Հյուսիս-արեւելք» կարտելի ներկայացուցիչները, իսկ նրանց վրա հարձակվել են հակամարտող «Ծոց» կարտելի անդամները: Բանդաները վիճարկում են տարածքների վերահսկողությունը ԱՄՆ ուղարկվող թմրանյութերի մշակման համար:

Միեւնույն ժամանակ, Տամաուլիպաս նահանգում գնդակահարվել է տեղական բանտի տնօրենը: Ումբերտո Վեգան ղեկավարում էր Նուեւո Լարեդոյի պատիժների իրականացման կենտրոնը, նրա մեքենայի վրա կրակել են այդ քաղաքի փողոցում, հայտնում է նահանգի դատախազությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ