News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիան երկուշաբթի երեկոյան սահմանային անցակետերին մուտքի ժամանակավոր վերահսկողություն է սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Oberösterreichische Nachrichten թերթը:

Պարբերականի փոխանցմամբ՝ մասնավորապես, դա վերաբերում է գերմանական Քիֆերսֆելենի եւ ավստրիական Քուֆշտայնի միջեւ ընկած ավտոմայրուղու հատվածին: Վերահսկում է իրականացվում նաեւ Իռլանդիայի հետ սահմանին գտնվող Բրեներ անցակետում եւ Գերմանիայի՝ ավստրիական Տիրոլի հետ սահմանին:

Նշվում է, որ սահմանային վերահսկողությունը կապված չէ միգրանտների շուրջ քննարկումների հետ: Այս քայլը բացատրվում է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում հուլիսի 12-ին եւ 13-ին նախատեսված ԵՄ նախարարների հանդիպման կապակցությամբ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներով:: «Մենք փնտրում ենք հնարավոր խախտողներին, այլ ոչ թե կոնկրետ միգրանտներին»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նախատեսվում է, որ վերահսկողությունը կավարտվի մինչեւ հուլիսի 13-ը: Ըստ ոստիկանության՝ տրանսպորտային միջոցները  տեսողական վերահսկողության համար պետք է նվազեցնեն արագությունը մինչեւ ժամում 30 կիլոմետր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ