News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Ն.Գաբրիելյանի դին հայտնաբերել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաեւ հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ որպես պարգեւատրում ստացած հրազենը նրա անունով է եղել:

Նիկոլայ Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» է, ով «ՃվՃվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:

Ոստիկանության փոխանցմամբ, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանությունն  ահազանգ է ստացել, որ  Արամի փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում մի տղամարդ կրակել է իր վրա: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանությունը գործած անձը 1949 թվականին ծնված Նիկոլայ Գաբրիելյանն է»,-հայտնել են ոստիկանությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ