Մեխիկոյի իշխանությունները տագնապ են հայտարարել՝ կապված ռադիոակտիվ նյութով կոնտեյների առեւանգման հետ, հայտնում է Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքացիական պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տագնապ է հայտարարվել ընդհանուր 11 նահանգի տարածքում, որտեղ կարող է հայտնվել իրիդիում-192-ով կոնտեյները: Այն առեւանգել են նախօեին Մեխիկոյի Ալվարո Օբրեգոն շրջանում:
Իշխանությունները նշում են, որ կոնտեյները կարող է ուղղակի վտանգ ներկայացնել նրանց, ովքեր այն առեւանգել են: Հանցագործները առեւանգել են արդյունաբերական ռադիոգրությամբ զբաղվող ընկերության ավտոմեքենան՝ հնարավոր է, չիմանալով, դրա մեջ վտանգավոր բեռան առկայության մասին:
Մեքսիկայի քրեական ամփոփագրերում հաճախ են հայտնվում ռադիոակտիվ նյութերը: Այդպիսի մի քանի գողություն է նշվել 2017 թվականին եւ ընթացիկ տարվա փետրվարին: