News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ուկրաինայում Դնեպր քաղաքից ոչ հեռու պարկեր են հայտնաբերել, որոնցում եղել են ուկրաինական գրիվնայի մանրացված թղթադրամներ, հայտնում է «112 Ուկրաինան»: 

Պարկերը հայտնաբերվել են անտառաշերտում, դրանցում ընդհանուր եղել է կտրատված մի քանի միլիոն գրիվնա: Դրանց վրա փակցված էր նաեւ ստվարաթղթե պիտակ, որի վրա նշված էր, որ պարկերը պատկանում են Ուկրաինայի Ազգային բանկին:

ՈՒԱԲ-ից հայտնել են, որ իրադարձության հանգամանքները պարզվում են:

Ազգային բանկն ուշադրությամբ ուսումնասիրում է Դնեպր քաղաքի մոտ գտնված պարկերով գրիվնայի մանրացված թղթադրամները՝ Ազգային բանկի կնիքներով: Հիմա Ագային բանկը պարզում է իրադարձության բոլոր հանգամանքները»,- նշված է ուկրաինական կարգավորողի հաղորդագրության մեջ:

Այնտեղ նաեւ հավելել են, որ ըստ կանոնների՝ մանրացված թղթադրամները տարվում են մասնագիտացված աղբի հավքակայաններ, որոնց օգտահանմամբ զբաղվում են ընկերությունները, որոնց հետ ՈՒԱԲ-ն պայմանագիր է ստորագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ