News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մեծ ազգային ժողովում տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Երկուշաբթի ավելի ուշ նախագահական պալատում տեղի կունենա խորհրդարանական կառավարման ձեւից նախագահականին անցնելու պաշտոնական արարողությունը, ինչին կհաջորդի ընթրիքը, որին ներկա կլինի ավելի քան քսան երկրի առաջնորդ: Ռուսական պատվիրակությունը նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ կգլխավորի  կառավարության նախագահ  Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Անկարա կժամանեն նաեւ Բուլղարիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Վենեսուելայի, Գվինեայի, Վրաստանի, Զամբիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մակեդոնիայի, Պակիստանի, Սոմալիի եւ Ուկրաինայի առաջոնրդներն ու կառավարությունների ղեկավարները:

Բացի դրանից, 21:00-ից հետո Թուրքիայի նախագահը կհայտարարելի նոր կառավարության կազմը: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ դա կանի ոչ թե վարչապետը, այլ՝ հանրապետության նախագահը, քանի որ ընտրություններից հետո ուժի մեջ են մտնում 2017 թվականի ապրիլին հանրաքվեի արդյունքում ընդունված սահմանադրական փոփոխությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ