News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Արզումանյանը:

Նշենք, որ Արմեն Արզումանյանը ԲՀԿ-ական է: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այս նշանակման վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Պատասխանատու եւ բարձր պաշտոնում մաղթում եմ նրան աշխատանքային նորանոր ձեռքբերումներ եւ բարձր արդյունավետություն: Շուրջ տասը տարի առաջ` անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, տարիների ընթացքում Արմեն Արզումանյանը դարձավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի անդամ, ԲՀԿ ԵՄ Կենտրոն տարածքային կառույցի պատասխանատու, հետագայում` քաղաքական խորհրդի անդամ, իսկ հիմա՝ նոր ձեռքբերում եւ պատասխանատու կարգավիճակ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ