News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Ադրբեջանի 25 քաղաքացիների բողոքների քննությունը:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, հայցվորները պնդում են արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, արժանապատիվ վերաբերմունքի իրավունքի խախտումների մասին:

ՄԻԵԴ-ը սկսել է նաեւ 22 հարկադիր վերաբնակեցվածների բողոքների քննությունը: Նախկինում Ադրբեջանի իշխանությունները նրանց ինքնաշեն կառույցներից հանել էին եւ հրաժարվել փոխհատուցում վճարել:

Բոլոր բողոքներում խնդրանք է պարունակվում խախտումները ճանաչելու մասին եւ Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցնելու վճարել պատճառած բարոյական եւ նյութական վնասի դիմաց: Եվրադատարանը Ադրբեջանի կառավարությանը հարցեր է ուղարկել, որոնց պատասխանները պետք է ստացվեն 3 ամսվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ