News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պ.-ն իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետեւ առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գոռ Պ.-ն աշխատում է ԱԻՆ փրկարար ծառայությունում եւ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու հավաքված ժողովորդն էլ ասում էին, որ միայն վարորդի ճիշտ եւ պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ է եղել, որ նա կարողացել է կառավարել ավտոմեքենան եւ չի բախվել որեւէ ավտոմեքենայի եւ վրաերթի չի ենթարկել որեւէ քաղաքացու:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատը եւ Ավան վարչական շրջանի կանաչապատման պատասխանատուները, որոնք քաղաքացիների հետ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են տապալված ծառերը, որպեսզի ավտոմեքենան հեշտությամբ դուրս բերվի վթարի վայրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ