News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ երկրում ազնիվ եւ արդար ընտրություններ կանցկացվեն, եւ, հետեւաբար, ՀՀ կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների խորհրդարանական հանձնաժողովն աշխատում է ԸՕ-ում, կից օրենքներում եւ օրենսգրքերում համալիր փոփոխությունների ուղղությամբ: Չորս խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց է ՀՀ կառավարությանն առընթեր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նիստը վարող ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենց աշխատանքային խումբը ակնկալում է, որ կառավարությանն առընթեր հանձնաժողովի եւ իրենց Խմբի աշխատանքների արդյուքում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու միասնական նախագիծ կստեղծվի: «Ըստ խորհրդարանի կանոնակարգի՝ խորհրդարանականների քննարկմանը կարող է երկու օրինագիծ ներկայացվել, սակայն, քանի որ մեր նպատակը համաձայնեցված գործելն է, ապա ճիշտ կլիներ մեկտեղել երկու օրինագծերը, որպեսզի հասկանալ, թե ինչ ճանապարհային քարտեզով ենք մենք շարժվում դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Նրա խոսքով՝ այժմ Հանձնաժողովը դեռ հայեցակարգի մշակման փուլում է. «Դեռ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, օրինակ, Հանձնաժողովը դեռ չի քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված հարցերը: Երբ հայեցակարգի մշակումն ավարտվի, այն կներկայացվի հանրությանը, խորհրդարանին: Սակայն դա չի նշանակում, որ Հանձնաժողովի կողմից Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի մշակումն անհնարին է դարձնում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցով խորհրդարանական աշխատանքային խմբի աշխատանքը»:

Իոնիսյանը նշեց, որ հայեցակարգի մշակումից հետո այն կետ առ կետ կքննարկվի հանրության եւ խորհրդարանականների հետ, ինչից հետո կնախապատրաստվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը. «Քննարկումների ընթացքում մենք հաշվի ենք առնում բոլոր առաջարկները, համաձայնության ենք գալիս եւ փոփոխություններ կատարում»:

Ռուստամյանն իր հերթին նշեց, որ այս պահին խորհրդարանական աշխատանքային խումբը չունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծ, կան միայն 4 խորհրդարանական խմբակցությունների ներկայացրած գաղափարները: «Օրինակ, մենք առաջարկներ ենք ստանում արտախորհրդարանական քաղաքական ուժերից, եւ եթե խմբակցություններից մեկը կողմ է հանդես գալիս այս առաջարկին, այն ընդգրկվում է փոփոխությունների փաթեթում: Մենք առաջարկում ենք համեմատել ձեր եւ  մեր մոտ առկա առաջարկները: Դուք համաձա՞յն եք նման աշխատանքային մոտեցմանը»:

Առաջարկին ի պատասխան, Իոնիսյանը բացատրեց հանձնաժողովի աշխատանքի համակարգը` նշելով, որ սա մասնագիտացված հանձնաժողով է, որը լսում է բոլոր առաջարկները, քննարկում եւ գնահատում է դրանք եւ ընդգրում է հայեցակարգում կամ հիմնավորում է, թե ինչու չի ընդգրկում. «Հանձնաժողովը հետեւում է  խորհրդարանական աշխատանքային նիստերին, մենք նույնիսկ որոշ գաղափարներ ենք փոխառել եւ ընդգրկել դրանք մեր հայեցակարգում: Եվ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մեկտեղել ձեր քաղաքական խորհրդարանական աշխատանքային խմբի եւ մեր մասնագիտացված հանձնաժողովի աշխատանքը: Մենք չենք պատրաստվում այստեղ գալ եւ, կներեք արտահայտությանս համար, ինչ-որ բազար տանել, մենք պարզապես ցանկանում ենք առաջարկներ լսել եւ քննարկել դրանք մասնագիտացված ձեւաչափով»:

«Պարոն Իոնիսյան, մենք այստեղ բազար չենք տանում: Մի քիչ սխալ բառ է ընտրվել», - ընդգծեց Ռուստամյանը:

«Պարոն Ռուստամյան, ես դա ի նկատի չունեի, ուղղակի, գալ այստեղ, քննարկել, կողմ կամ դեմ քվեարկել այս կամ այն հարցին... Ես ներողություն եմ խնդրում, բայց գուցե… Մենք չենք կարող ներգրավվել քաղաքական խորհրդարանական աշխատանքային խմբի աշխատանքում, այստեղ քաղաքական տեսակետներ են արտահայտվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ