News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհեց «Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակը:

Ամերիաբանկի Առեւտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Մենք կարեւորում ենք այս մրցանակը եւ բարձր ենք գնահատում IFC-ի հետ մեր երկարամյա եւ արդյունավետ համագործակցությունը: Առեւտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք դեռեւս 2009թ-ից եւ շնորհիվ դրա կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ծավալը՝ խթանելով տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը: Վստահ ենք, որ այս տարի եւս աճը զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Fitch Ratings-ի՝ հունիսին Հայաստանի համար սահմանած վարկանիշի դրական հեռանկարը»:

Նշենք, որ սա թվով երրորդ մրցանակն է, որ IFC-ն շնորհում է Ամերիաբանկին: Նախկինում բանկն արժանացել է «Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ վարկավորող բանկը կովկասյան տարածաշրջանում» մրցանակին եւ «Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության գծով լավագույն վարկավորող բանկ՝ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» մրցանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ