News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք ներխուժելու առնչությամբ ոստիկանությունն այս պահին ոչ մի գործողություն չի իրականացնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ակցիայի շրջանակներում մասնակիցները այս պահին իրենց պահում են օրենքին համապատասխան ու որեւէ հարց չկա միջամտության համար»,-նշել է նա:

Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդել էր, որ  մի խումբ անձինք ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որեւէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի եւ դատապարտելի վարվելակերպը»,-գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ