News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գործող ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ցուցակում ընդգրկվելու հարցը միարժեք է, բայց էնտեղից դուրս գալու հարցը միարժեք չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ-ում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, շատ հաճախ մարդիկ արտագաղթում են, բայց մնում են քաղաքացի կամ մահանում են, բայց նրանց մահվան վկայականները չեն հասնում Հայաստան եւ նրանք մնում են ընտրողների ցուցակում եւ մնալու էին հավերժ, եթե ընտրողների ցուցակի տրամաբանությունը չփոխվեր:

«Իրենք տարբեր տարբերակներ են քննարկել, թե ինչպես փոխեն, որ մի կողմից ընտրողները հավերժ չմնան ցուցակներով, մյուս կողմից ընտրողները չգան ընտրական տեղամաս եւ հայտնաբերեն, որ ընտրողների ցուցակում չեն: «Որոշեցինք, որ ընտրողների ցուցակում ներառվելը եւ քվեարկելու իրավունքը կատարվի միայն վավեր անձը հաստատող փաստաթղթերով: Այսինքն ընտրողների ցուցակում կլինեն միայն այն անձինք, որոնք ունեն վավեր անձնագիր, կամ բիոմետրիկ անձնագիր կամ նույնականացման քարտ: Եթե չունեն վավեր անձը հաստատող փաստաթուղթ, ընտրողների ցուցակից դուրս են մնում: Այս պահին խոսքը 198 հազար մարդու մասին է, եւ մենք համոզված ենք, որ նրանց 90 տոկոսը Հայաստանում չէ, իսկ եթե ինչ-որ մասը հանրապետությունում է, պատշաճ իրազեկման դեպքում՝ կգնա եւ նոր անձնագիր կստանա1000 դրամով: Ժամանակ դրա համար կա»:

Ըստ Իոաննիսյանի՝ բացի մաքրման նպատակից, նաեւ կխուսափեն իրավիճակից, որ մարդ գալիս է ընտրատեղամաս՝ 20 տարվա անձնագրով, որը նկարի հետ հնարավոր չէ նույնականացնել»,-ընդգծեց Իոաննիսյանը:

Ի պատասխան ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այդքան էլ ճիշտ չի համարում անվավեր անձնագրով ընտրությանը մասնակցելու արգելքը: «Առաջարկում ենք դիտարկել այն նույն տարբերակը, երբ սարքերի վրա կոդը չի կարդում, եւ սարքը օպերատորը ձեռքով է մուտքագրում,  ազդանշան էր անում, որ վստահված անձինք հասցնեին ռեակցիա տալ, հետո շարունակել: Առաջարկում եմ անվավեր անձնագրերի հետ կապված նույն մոտեցումը, դրանով նախ ձայնի իրավունքից չենք զրկի, բայց ազդանշանով ուշադիր կլինեն»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ ավելի ճիշտ է դռնեդուռ ընկներով մաքրել ցուցակները, քան բազմաթիվ մարդկանց, որոնց անձնագիրը վավեր չէ, զրկեն ընտրելու իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ