News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Էլթոն Ջոնի Rocket Man երգով ձայնասկավառակը չի փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը ստորագրել էր Էլթոն Ջոնի երգով ձայնասկավառակը, սակայն Պոմպեոն Փհենյան կատարած իր վերջին այցի ժամանակ այդպես էլ չէր հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ձայնասկավառակը կփոխանցվի Կիմին մեկ այլ անգամ:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս քննադատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ նրան «մարդ-հրթիռ» անվանելով: Պոմպեոն անցյալ շաբաթ այցելել էր Հյուսիսային Կորեա` միջուկային համաձայնագրի մանրամասները քննարկելու համար: Հյուսիսային Կորեան ավելի ուշ քննադատության էր ենթարկել բանակցությունների ընթացքում Պոմպեոյի կողմից հնչեցված «գանգստերական» պահանջները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ