News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ երկրի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 176 մարդ, 3-ը՝ կրիտիկական վիճակում են, 9-ը համարվում է անհետ կորած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աղետի վայրում հիմա աշխատում են ինքնապաշտպանության, ոստիկանության եւ հրշեջ պահպանության 75 հազար աշխատակիցներ, 83 ուղղաթիռ: Ըստ կանխատեսումների՝ տուժած շրջաններում հնարավոր է կարճատեւ ամպրոպ, սակայն եթե անգամ անձրեւ չի գալիս, անհրաժեշտ է մեծ զգուշություն պահպանել, քանի որ դեռեւս մեծ է սողանքների վտանգը»,- ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան՝ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում:

Մինչդեռ NHK հեռուստաալիքի տեղեկություններով՝ զոհերի թիվը հասնում է 162-ի, իսկ նրանք, ում գտնվելու վայրը դեռեւս չի հաջողվել պարզել, 56-ն են:

Տուժած շրջաններում խանութները չեն գործում: Բացվել են հումանիտար օգնության բաժանման կետեր: Կատարվում է նաեւ կամավորների ընդունում: Հիմա առանց ջրի են մնացել 255 հազար տնային տնտեսություններ: 35 աստիճան շոգի պայմաններում սա ամենամեծ խնդիրներից մեկն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ