News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են 200 մլրդ դոլարի նոր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նշվում է, որ սա կլինի ամերիկյան ապանքների ներմուծման համար Չինաստանի կողմից 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու պատասխանը: Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգթոնը Պեկինի հետ առեւտրային քաղաքականության շուրջ բանակցությունները շարունակելու հույս ունի:

Չինաստանում  ակնթարթորեն արձագանքել են մաքսատուրքերի հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններին. Կոմերցիայի նախարարությունը հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ առեւտրային քաղաքականությամբ եւ մտադիր է անհրաժեշտ հակամիջոցներ ընդունել:

«ԱՄՆ գործողությունները վնասում են Չինաստանին, ամբողջ աշխարհին, սակայն նաեւ իրենց սեփական երկրին, այդքան ոչ կառուցողական պահվածքը չի կարող հեղինակություն եւ վստահություն ունենալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ