News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ-ը կանխատեսում է աշխարհում նավթի պահանջարկի օրական 1,45 մլն բարելով աճ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպության զեկույցը:

Կարտելը նաեւ օրական 2,1 մլն բարելի առաջարկների աճ է ակնկալում ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների կողմից:

«Ինչպես սպասվում է, նավթի մատակարարումների հիմնական աճը կիրականացնեն ԱՄՆ-ն, Բրազիլիան, Կանադան, Ավստրալիան, Ղազախստանը եւ Մեծ Բրիտանիան, միաժամանակ հիմնական անկումը կդիտվի Մեքսիկայում, Չինաստանում եւ Նորվեգիայում»,- նշված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ