News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Ամուլսարի հանքավայրում կսկսվեն աշխատանքային խմբի ստուգումները, որը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ: Այս մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Բնապահպանության նախարարության բնության եւ ընդերքի պահպանության տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի կազմի մեջ կմտնեն բնապահպանական ոլորտի մասնագետներ, լրագրողներ, Ամուլսարին հարակից համանքների բնակիչներ, ինչպես նաեւ Lydian Armenia ընկերության ներկայացուցիչներ: Սպասվում է, որ աշխատանքային խմբի վերջնական կազմը վարչապետը կհաստատի արդեն վաղը: Առայժմ միայն հայտնի է, որ խումբը ղեկավարելու է ինքը Արթուր Գրիգորյանը:

Աշխատանքային խումբը հատուկ ուշադրություն կդարձնի Ջերմուկ առողջարանային քաղաքի, ինչպես նաեւ ջրային պաշարների վրա Ամուլսարի հանքավայրի մշակման ազդեցության հարցերին: «Մենք մանրամասն կուսումնասիրենք ամբողջ հասանելի փաստաթղթերը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, ինչպես նաեւ փորձագիտական գնահատականը, որն իր ժամանակին տվել է Հայաստանի կառավարությունը: Մենք պետք է հասկանանք, թե որքանով է լիարժեք ներկայացվել շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցության տեղեկատվությունը»,- նշեց Գրիգորյանը:

Դրանից զատ, աշխատանքային խմբի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն՝ արդյոք խախտուներ եղել են Ամուլսարի հանքավայրում շինաշխատանքներ կատարելիս: Ամուլսարում ստուգումները կտեւեն 20 օր, սական չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում ժամկետները կերկարացվեն: «Ըստ աշխատանքի արդյունքների՝ մենք կառավարություն կներկայացնենք մեր հիմնավորված եզրակացությունները»,- հայտնեց տեսչական մարմնի ղեկավարը:

Ընդհանուր առմամբ, աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի մետաղների օգտակար հանածոների 28 հանքավայր: Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ որոշվել է սկսել Ամուլսարի ստուգումներ:

Հիշեցնենք, որ տեղացիները շարունակում են փակ պահել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ ի նշան հանքավայրի շահագործման դեմ բողոքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ