News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ Գերմանիան հայտնվել է Ռուսաստանի վերահսկողության ներքո «Հյուսիսային հոսքի» շինարարության հետ կապված։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփի հետ հանդիպման սկզբին։

Թրամփը քննադատել է Ֆրանսիային եւ Եվրոպայի մյուս երկրներին պաշտպանության ծախսերի հետ կապված, ինչպես նաեւ առեւտրային գործարքների առնչությամբ, որոնք, Թրամփի խոսքով, անարդար են ԱՄՆ-ի նկատմամբ։

Այնուամենայնիվ, Թրամփը հանդիպման սկզբին հայտարարել է Մակրոնի հետ «հրաշալի» հարաբերությունների մասին։

Մակրոնը հիշեցրել է անցած տարի Փարիզ կատարած Թրամփի ուղեւորությունը Բաստիլի օրվա տոնակատարություններին՝ նշելով, որ իրենք շարունակում են համատեղ աշխատել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գերմանիան հայտնվել է Ռուսաստանի «ամբողջական հսկողության» ներքո՝ «նրա գերին դառնալով» կապված «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցման նախագծի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ