News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Գերմանիան հայտնվել է Ռուսաստանի «ամբողջական հսկողության» ներքո՝ «նրա գերին դառնալով» կապված «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցման նախագծի հետ: Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանելով ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է AP-ն:

«Ես պետք է ասեմ, շատ եմ տխրում, երբ Գերմանիան Ռուսաստանի հետ նավթի եւ գազի շուրջ խոշոր գործարք է կնքում՝ այն դեպքում, երբ ենթադրվում է, որ մենք պետք է Ռուսաստանից պաշտպանվենք»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ նախաճաշելիս: «Ձեզ պետք է Ռուսաստանից մենք պաշտպանենք, բայց նրանք միլիարդավոր դոլարներ են վճարում Ռուսաստանին, եւ ես կարծում եմ, որ սա տեղին չէ»,- հավելել է Թրամփը

Թրամփը քանիցս Գերմանիային անվանել է «Ռուսաստանի գերի» եւ ՆԱՏՕ-ին կոչ է արել այս հարցն ուսումնասիրել:

Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի անդամները կարողացել են միասին աշխատել, չնայած տարաձայնություններին: «Ես կարծում եմ, որ երկու համաշխարհային պատերազմները եւ «սառը ատերազմը» մեզ սովորեցրել են, որ մենք միասին ենք ուժեղ»,- ասել է նա՝ փորձելով լարվածությունը մեղմել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է Թրամփի քննադատությունը՝ հայտարարելով, որ Բեռլինը որոշումներն ինքնուրույն է ընդունում: «Ես ապրել եմ Խորհրդային Միության վերահսկած Գերմանիայում եւ այսօր անչափ երջանիկ եմ, որ մենք ազատության հարցում միասնական ենք եւ կարող ենք որոշել մեր սեփական քաղաքականությունը ու ընդունել սեփական որոշումները»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news