News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոգիլեւի շրջանի «Ռոդինա» կոլտնտեսություն այցի ժամանակ  «Միսս Բելառուս 2018» մրցույթի հաղթող Մարիա Վասիլեւիչին առաջարկել է աշխատել ագրո ձեռնարկությունում, գրում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Նշվում է, որ կոլտնտեսության տարածքում թանգարանի այցի ընթացքում Լուկաշենկոն Բելառուսի առաջին գեղեցկուհուն ռաջարկել է նստել տնտեսության նախագահի սեղանի մոտ՝ ենթադրելով, որ նա մի օր գուցե ստիպված լինի ղեկավարել ձեռնարկությունը:

«Մաշենկա, աղջիկս, արի այստեղ: Արի, տեսնենք, թե ինչ տեսք կունանեաս «Կուպալովսկոյե»-ում (մարզի Շկլով շրջանի ագրոհոլդինգ): «Կուպալովսկոյե» կգնաս: Հաշվիչներով հաշիվներ կանես: Թե՞ ձեզ դա արդեն չեն սովորեցրել»,- հետաքրքրվեց Լուկաշենկոն:

Վասիլեւիչը, ի պատասխան առաջարկին, ասաց, որ պատրաստ է անցնել այս աշխատանքին մոդելայն պայմանագրի ժամկետի ավարտից հետո: «Ես իրականում պատրաստ եմ: Ճիշտ է, ես երկամյա պայմանագիր ունեմ, եւ դրա ավարտից հետո, եթե Ալեքսանդր Գրիգորիեւիչը չի կատակել, պատրաստ եմ կատարել պարտականությունները»,- ասաց աղջիկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ