News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Օրակարգում ներառված բոլոր 7 հարցերը նախօրեին քննարկվել եւ քվեարկվել են առաջին ընթերցմամբ:

Այսօր տեղի կունենա այդ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Օրակարգի հարցերից հասարակությանն առավել հետաքրքիր է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Իսկ քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,3 մլրդ դրամ է կազմում:

Օրակարգում է նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կարգավորումներին:

Օրակարգում են նաեւ հետեւյալ օրինագծերը.

- «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին,

- «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

- ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

Վերջին օրինագծով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ