News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը այս պահի դրությամբ քաղաքապետի թեկնածու չունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:

«Ես այն կարծիքին եմ, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի առաջադրի քաղաքապետի թեկնածու եւ այս պահի դրությամբ նրանք չունեն թեկնածու»,–նշեց նա։

Թեհմինա Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը անակնկալ է եղել ոչ միայն իրենց, այլ նաեւ հենց ՀՀԿ խմբակցության անդամների համար։ «Սա կիսասաբոտաժային վիճակ է։ ՀՀԿ-ն պետք է ողջախոհություն դրսեւորի եւ որեւէ թեկնածուով այժմ հանդես չգա»։

«Ելք» խմբակցության հնարավոր թեկնածու մասին հարցին ի պատասխան նա հայտնեց, որ այս պահի դրությամբ որեւէ հստակ թեկնածու չունեն․ «Մի քանի թեկնածուներ դիտարկվում են»։

Քաղաքապետի պաշտոնում իր հնարավոր թեկնածությունը Թեհմինա Վարդանյանը բացառեց․ «Այս պահի դրությամբ ես չեմ հավակնում քաղաքապետի պաշտոնին, քանի որ իմ 30-ամյակը դեռ չի լրացել»։

Նույն պատճառով նա բացառեց նաեւ Դավիթ Խաժակյանի առաջադրումը․ «Պարոն ԽաԺակյանի տարիքն էլ թույլ չի տալիս նրան առաջադրվել։

Հարցին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ եղե՞լ են, «Ելք» խմբակցության քարտուղարը բացասական պատռասխանեց. «Ո՛չ, այդպիսի քննարկումներ չեն եղել»։

Ավելի վաղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից։

2013 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը՝ 2013թվականին «Ավելի լավ Երեւան» կարգախոսով:

Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մի շարք ակտիվիստներ մի քանի օր շարունակ քաղաքում բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ