News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մի անգամ փորձել է ինձանից ներողություն խնդրել, չստացվեց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Հարցին՝ կրկին շի՞շ է նետել նրա ուղղությամբ, պատգամավորը կատակեց. «Ես ձեր համար շշաձի՞գ եմ»։

Միքայելյանը հստակեցրեց՝  Երանոսյանը փորձել է հաշտվել, սակայն ինքը չի ցանկացել հաշտվել. «Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալման օրը այն ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Երանոսյանի եւ Միքայելյանի միջեւ վեճ էր տեղի ունեցել: Երանոսյանը հայհոյել էր Սասուն Միքայելյանին, վերջինս պատասխանել էր հայհոյանքին ու ձեռքին եղած ջրի շիշը նետել նրա ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ