News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կարծում է, որ Երեւանի ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում։

Պատասխանելով հարցին, թե ինչ շանսեր ունի ՀՀԿ–ն, նա զարմանքով նշեց. «Հանրապետականին ի՞նչ շանս։ Ամոթ–աբուռը լավ բան ա, թող թողեն հեռանան»։

Միքայելյանը, այնուամենայնիվ, շեշեց՝ ժողովուրդը պետք է որոշի. «Եթե այսքանից հետո ժողովուրդը պետք է Հանրապետականին շանս տա, այ քեզ բան»։

Միքայելյանը պնդեց՝ պետք է անցկացվեն Երեւանի ավագանու նոր ընտրություններ. «Պետք է այս ամեն ինչը մաքրվի»։

Հարցին՝ ճնշումներ գործադրելո՞ւ են, որ ՀՀԿ թեկնածուն չանցնի, որին ի պատասխան նա արձագանքեց. «Բա էլ խի՞ ենք եկել իշխանության, որ ճնշում գործադրենք։ Ճնշում գործադրում էին էլի»։

Հիշեցնենք, որ արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Երեւանի ավագանին այսօրվա նիստում որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

Տպել
Ամենաշատ