News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային ասպարեզում ոչնչացնում է երկրի հեղինակությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկերների հասցեին իր արտահայտություններով վնաս է հասցնում ամերիկյան շահերին, հայտնում է The Washington Post-ը:

«Նախկինում երբեք չեմ լսել, որ նախագահն այդքան տարօրինակ եւ հակաարդյունավետ ինչ-որ բան ասի, ինչպիսին ՆԱՏՕ-ի եւ Գերմանիայի հասցեին Թրամփի շաղակրատանքն է,- նշել է Քերրին Twitter-ում հրապարակված գրավոր հայտարարության մեջ: - Սա խայտառակություն է, եւ սա հակասում է ԱՄՆ շահերին: Թրամփը հետեւողականորեն ոչնչացնում է աշխարհում մեր հեղինակությունը»:

«Նախագահ Թրամփը հրապարակայնորեն մեր բարեկամներին ներկայացնում է որպես հակառակորդներ, իսկ մեր հակառակորդին, որ հարձակվել է ամերիկյան ժողովրդավարության վրա, իր դաշնակից է ներկայացնում, ում դեռ քծնում է: Ինչո՞ւ»,- հարց է հնչեցրել Քերրին: Նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփի պահվածքը «ուժեղ, սկզբունքային եւ իմաստուն առաջնորդին» անարժան է համարել:

Վերջին շրջանում ԱՄՆ նախագահը քանիցս հանդես է եկել ՆԱՏՕ-ի մեջ մտնող երկրների խիստ քննադատությամբ այն պատճառով, որ նրանք, իր կարծիքով, հավաքական անվտանգության համար բավականաչափ միջոցներ չեն հատկացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ