News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ ՀԱԷԿ այցելության ժամանակ նշել է ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ռոստոմյանը ծանոթացել է ընկերության եւ այնտեղ պահպանության ծառայություն իրականանցող  հատուկ հրշեջ ջոկատի ընթացիկ աշխատանքին:

Հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ գործունեության կարեւոր բաղադրիչն է նաեւ ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի աշխատանքը, եւ այս առումով էլ ավելի պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ պետք է շարունակել աշխատանքները:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմին՝ նշելով, որ ջոկատն իր առջեւ դրված խնդիրները՝ մասնավորապես հրդեհային անվտանգությունը եւ նախապահպանությունը, իրականացնում է բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեցին ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: Խորհրդակցության ժամանակ  ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը համագործակցության եւ տեխնիկական հագեցվածության մասին հարցեր առաջադրեց. որոշվեց տեղեկատվական կապն առավել ուժեղացնել: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգության նկատառումներից ելնելով, իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես թեստեր, եւ երաշխավորեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում:

Նախարար Ռոստոմյանը շրջեց նաեւ տուրբինային արտադրամասում, եղավ բլոկի կառավարման վահանակում, ծանոթացավ կայանի շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու խնդիրներին, որտեղ նախարարին ներկայացվեցին նոր սարքավորումները եւ հների արդիականացման տարբերակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ