News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախորդ իշխանությունների խնդիրներից մեկն այն էր, որ նրանք չէին հասնում նորարարական հասարակության հետեւից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դեր են կատարել առաջադեմ տեխնոլոգիաները  «թավշյա հեղափոխության» ժամանակ:

Իշխանությունները, նրա կարծիքով, պետք է լինեն ավելի դինամիկ, որպեսզի հասցնեն արագ փոխվող հասարակության հետեւից, որը արագացված տեմպերով յուրացնում է նորագույն տեխնոլոգիաները։

«Արդեն ուշ էր, երբ վերջապես նախորդ իշխանությունները հասկացան, թե ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը, եւ սաստիկ հետ մնացին։ Այն երկրները, որտեղ իշխանությունների աշխատանքն ապագային է միտված, 10 տարի հետոյին, ավելի կայուն են։ Հատկապես հիմա իշխանությունները պետք է օպերատիվ արձագանքեն նորարարական միտումներին, քանի որ վաղը կառավարման մոդելը կարող է այնքան փոխվել, որ նախարարների կարիք առհասարակ չլինի»,- նշեց փոխնախարարը։

Օրինակ, շարունակեց նա, որոշ երկրներում արդեն փաստաթղթերի նոտարական հաստատում չի պահանջվում, քանի որ դրանք պահվում են բլոքչեյնում, եւ ոչ ոք չի կարող դրանց մեջ փոփոխություն կատարել։ «Եվ ինչ-որ մեկի կնիքի կարիքը չկա։ Հարցն այն է, արդյո՞ք իշխանությունները պատրաստ են գնալ այդ փոփոխություններին, թե՞ այդպես էլ նստած կմնան իրենց աշխատասենյակներում, իրենց փողկապներով ու խելացի հայացքով կընդունեն ու կստորագրեն որոշումներ, մինչեւ ինչ-որ մեկը կգա եւ կհանի նրանց աթոռներից»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նա հավելեց, որ առաջադեմ տեխնոլոգիաները մեծ դեր են խաղացել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններում, եւ դրանց դերը երկրի հետագա քաղաքական կյանքում միայն աճելու է։ «Եվ եթե հիմա մենք դա չգիտակցենք, մեզ հետ կկատարվի այն, ինչ տեղի ունեցավ նախորդ իշխանությունների հետ։ Եթե մենք չհասկանանք եւ չընկալենք թվային օրակարգը, կիբերանվտանգության օրակարգը, տեխնոլոգիաների արագ զարգացման օրակարգը, եթե մենք չհասկանանք, թե ի՞նչ ենք ուզում եւ ի՞նչ կարող ենք աշխարհին տալ, ո՞ր ուղղություններն ենք ցանկանում զարգացնել, ինչպե՞ս չստեղծել զայրացնող բյուրոկրատական ծանրաբեռնվածություն քաղաքացիների հետ շփումներում, մենք կբախվենք նույն խնդիրներին, ինչ մեր նախորդները։ Այդ արագությունը մենք պետք է ապահովենք»,- եզրափակեց փոխնախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պորնոկոնտենտի համար արգելափակվելուց հետո կրկին Apple Store-ում է հայտնվել Tumblr հավելվածը
Ինչի վրա դնել ադ մակնշումը, որոշում է Tumblr ալգորիթմը․․․
Գլոբալ ինտերնետի համար պառակտում են կանխատեսում
Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը կարծում է, որ իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն հնարավոր է, այլեւ․․․
Samsung Galaxy S10-ի վաճառքը կմեկնարկի մարտի 8-ին, սմարթֆոնի թոփային տարբերակը 1765 դոլար է գնահատվում
Ստանդարտ S10 տարբերակը զինված կլինի 6,1 դույմ էկրանով, իսկ հիշողությունը՝ 128 կամ 512 ԳԲ։ Արժեքը կախված կլինի հիշողության ծավալից՝ կազմելով 1000 կամ 1250 դոլար․․․
Apple ընկերությունը հայտարարել է 1 մլրդ դոլար արժողությամբ նոր կամպուսի շինարարության ծրագրի մասին
Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է նոր փոքր գրասենյակներ բացել Սիեթլում, Սան Դիեգոյում եւ Կալվեր Սիրիում...
AnTuTu-ն կազմել է ամենաարդյունավետ Android սմարթֆոնների վարկանիշային ցուցակը
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Huawei Mate 20 շարքի հեռախոսները...
Ֆրանսիայի ԱԳՆ կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Հայտարարության մեջ նշվում է, որ կայքից գողացել են անձնական տվյալներ, որոնք գրեթե անհնար է օգտագործել վնասակար նպատակներով....
Partner news