News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին վարչապետ եւ Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը Մեջլիսում կայացած քվեարկության արդյունքում ընտրվել է 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի խոսնակ։

Խորհրդարանի նոր կազմի երդմնակալությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։

Նշվում է, որ խոսնակի ընտրությունը կատարվել է երեք փուլով։ 2 փուլերի արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի հավաքել որակյալ մեծամասնություն, ուստի, Մեջլիսի ներքին կանոնակարգով, 3-րդ փուլում հաղթանակի համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն՝ 301 ձայն։ Յըլդըրըմը ստացել է 335 ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news